Saturday, 27 06 2026
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ Դանիայում

Ապրիլի 26-ին Գյուլինգի (Դանիա) տեղական արխիվը ՀՀ դեսպանության և Օդերի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպել էր Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում և խաչքարի օծման արարողություն, որը տեղի է ունեցել մեծ հայասեր Կարեն Եփփեի ծննդավայր Գյուլինգ ավանում:

Միջոցառումը մեկնարկել է Գյուլինգի եկեղեցում հոգեհանգստյան արարողությամբ` Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի Հայրապետական Պատվիրակ հոգեշնորհ Տիրան վարդապետ Պետրոսյանի և շվեդահայության հոգեւոր հովիվ հոգեշնորհ Եղիշե վարդապետ Ավետիսյանի մատուցմամբ:

Այնուհետև միջացառմանը ներկա գտնվող ՀՀ Արմավիր մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և Գյուլինգի տեղական արխիվի տնօրեն Մոգենս Հոյմարկն իրականացրել են Կարեն Յեփփեի հուշաքարի մոտ տեղադրված խաչքարի սավանի բացումը:

Միջոցառմանը ելույթներ են ունեցել Դանիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը, Օդերի քաղաքապետ Ուֆֆե Ենսենը, ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Գյուլինգի տեղական արխիվի տնօրեն Մոգենս Հոյմարկը, Երևանի «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ձոնիկ Մարգարյանը, «ԴանԱրմեն» հայ դանիական ասոցացիայի նախագահ Օլե Մելդգաարդը, «Արարատ» միության խորհրդի անդամ Մարիամ Գդիգյանը:

Դեսպան Աղաջանյանն իր ելույթում նշել է, որ Կարեն Եփփեի և Մարիա Յակոբսենի աղոթքներով և գործողություններով փրկվել են բազմաթիվ հայ որբևայրիներ և մանկահասակ երեխաներ: «Կարեն Եփփեն և Մարիա Յակոբսենն օգնել են մարդկանց` փրկելով նրանց կյանքը: Սակայն նրանք օգնել են նաև փրկել մարդկային արժեքները և իդեալները` ընդգծելով նվիրման, հավատի և պատասխանատվության ուժը: Այս իդեալներն ու արժեքներն ի զորու են փոխել այս աշխարհը, քանի որ դրանք ճշմարիտ են», – ասաց դեսպանը:

Դեսպան Աղաջանյանը նաև տեղեկացրել է մի նախաձեռնության մասին, որի նպատակն է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ վերաստեղծել անցած դարասկզբին Դանիայում գործած հայասիրական «Հայաստանի դանիացի բարեկամներ» կազմակերպությունը, որը համակարգող հարթակ պետք է դառնա Հայաստանով զբաղվող դանիական մարդասիրական և բարեգործական կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անհատների համար:

ՀՀ Արմավիրի մարզպետն իր ելույթում նշել է, որ Կարեն Եփփեի համար ամենաընդունելի մեծարանքը փրկված մարդու վերադարձն էր կյանք, և նա կարողացավ կյանքի նոր ուղի բացել հրաշքով փրկված հայ կանանց և երեխաների համար՝ տալով նրանց կրթություն, հույս, լույս՝ հավատ ներշնչելով ապագայի հանդեպ: Նա հիշվում է և հիշվելու է հայ ժողովրդի կողմից:

Օդերի քաղաքապետ Ուֆֆե Ենսենն իր և քաղաքային խորհրդի անունից ելույթ ունենալով` նշել է, որ հպարտանում է Կարեն Եփփեի նման հայրենակից ունենալու համար: Կարեն Եփփեի օրինակը ցուց է տալիս, որ նույնիսկ մեկ մարդու գործունեությունը մեծ ազդեցություն կարող է ունենալ` բերելով նշանակալի փոփոխություններ: Քաղաքապետը շնորհակալություն հայտնեց Հայաստանի իշխանություններին հայկական խաչքարը նվիրելու համար, ինչպես նաև` Գյուլինգի տեղական արխիվին Կարեն Եփփեի հիշատակը վառ պահելու համար: «Խաչքարը ոչ միայն հավերժացնում է Կարեն Եփփեի հիշատակը, այլև խորհրդանշում է հայ և դանիացի ժողովուրդների բարեկամությունը»,-ասել է Օդերի քաղաքապետը:

Խաչքարի օրհնության արարողության ավարտին աղոթք է կարդացել և հայ ժողովրդին իր բարեմաղթանքները հղել Դանիայի ասորի համայնքի քահանան:

Այնուհետև Գյուլինգի դպրոցում ելույթով հանդես է եկել պատմաբան, ցեղասպանագետ Մաթիաս Բյորնլունդը` ներկայացնելով իր «Հայոց ցեղասպանությունը. սկզբից մինչև վերջ» գիրքը: Գյուլինգի դպրոցում միջոցառման ավարտին, ի նշան երախտագիտության, ներկաները հոտնկայս երկարատև ծափահարում էին Կարեն Եփփեի ազգականներին:

Միջոցառման մասնակիցները հնարավորություն են ունեցել այցելել նաև դպրոցից ոչ հեռու գտնվող Գյուլինգի տեղական արխիվ և ծանոթանալ Կարեն Եփփեի կողմից Հալեպում կատարված աշխատանքների մասին պատմող փաստագրական նյութերին և լուսանկարներին:

Միջոցառմանը մասնակցել են հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ Դանիայից, Նորվեգիայից և Շվեդիայից, Դանիայում ասորի համայնքից մասնակիցներ, մեծ թվով դանիացիներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում