«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես տեղեկացնում է.
«Երեկ մամուլում տեղ գտած հրապարակումները՝ պաշտպան Արման Հովհաննիսյանի հետ կապված միջադեպի մասին, ամբողջովին չեն համապատասխանում իրականությանը:
Ինչպես ակումբի պաշտոնական կայքին տեղեկացրեց Արմանը, «Փյունիկ» – «Գանձասար» հանդիպման ընդմիջմանը նա անձնական լուր է ստացել ընտանիքից և անմիջապես վերցրել է հեռախոսն ու դուրս վազել:
Այնուհետ ֆուտբոլիստը, բնականաբար, չի կարողացել շարունակել հանդիպումը»:
Լուսանկարը՝ «Փյունիկ»-ի պաշտոնական կայքի









































