Չինացիները հերթական ավանդական, անսովոր մրցույթն են կազմակերպել. Bee-wearing contest մրցույթում մասնակիցները չեն շարժվում, այլ պայքարում են, թե ով ամենից շատ մեղու կհավաքի իր մարմնի վրա 60 րոպեի ընթացքում:
Մասնակիցներին մնում է միայն մեկ ժամ զգաստ կանգնել: Սակայն դա այնքան էլ հեշտ չէ, հաշվի առնելով այն, որ շուրջդ պտտվում է 250 000 մեղու: Այնպես որ այսպիսի մրցույթում մասնակցությունը պահանջում է լուրջ նախապատրաստություն, քանի որ բավական է ընդամենը մեկ կտրուկ շարժում և ողջ ուրախությունը կունենա մահաբեր ավարտ: Ուստի մրցույթին մասնակցում են արհեստավարժ մեղվապահները, որոնք հասկանում են նաև այսպես ասած «մեղուների հոգեբանությունը»:
Այս անգամ մրցույթն ունեցել է ընդամնեը 2 մասնակից` 42-ամյա Վան Դալին և 20-ամյա Լու Կոնդզյանը: Մրցույթի ընթացքում նրանք կրում էին միայն կիսավարտիքներ և ակնոցներ:
Հաղթողը որոշվում է կշռվելու միջոցով: Այս մրցույթում հաղթել է Վան Դալին՝ իր վրա կրելով 26 կգ մեղու:








































