Saturday, 20 06 2026
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները

2004թ․ Հայաստանում բացահայտված ռուսական պլանները

Պետք է խոստովանել, որ քչերը կենթադրեին Ուկրաինայի Եվրամայդանի պատերազմական ավարտի մասին: Այսինքն` ոչ այնքան ավարտի, ինչքան պատերազմական շարունակության, այսինքն` որ Եվրամայդանը կավարտվեր պատերազմով, այն էլ ոչ թե քաղաքացիական, այլ ռուս-ուկրաինական պատերազմով:

Իրականում Ուկրաինայում տեղի է ունենում հենց ռուս-ուկրաինական պատերազմ, թեև ռուսները դեռևս կանոնավոր բանակով չեն միջամտել, այդուհանդերձ պատերազմը միայն կանոնավոր բանակի մրջամտությամբ չէ, որ պատերազմ է դառնում: Ընդ որում` արդեն ակնհայտ է նաև, որ այստեղ լոկ Ուկրաինայի հարց չէ, այլ Արևմուտք-Ռուսաստան մեծ դիմակայության, որը ԽՍՀՄ փլուզումից հետո նոր փուլում է և անկասկած ունի ավարտվելու երկու տարբերակ՝ կամ ԽՍՀՄ վերականգնում, կամ փլուզում այլևս անդառնալի տարբերակով, այսինքն` Ռուսաստանի կայսերական հավակնությունների լիակատար սպառում:

Այս դիմակայությանը Ռուսաստանի զենքի դիմելը շատերի համար իսկապես անսպասելի էր, այդ թվում` անգամ արևմտյան շատ, իսկ միգուցե բոլոր մայրաքաղաքների համար: Սակայն, երբ դիտարկում ենք հետխորհրդային ժամանակաշրջանը, ապա հասկանալի է դառնում, որ Ռուսաստանին այլընտրանք չէր մնում, քան դիմել վերջին հնարավորությանը՝ զենքին: Բանն այն է, որ ռուսներին այլ բան չէր մնացել, նրանք կյանքի բոլոր ոլորտներում անդառնալիորեն հետ են Արևմուտքից, հետ են անգամ Արևելքից՝ ի դեմս Չինաստանի:

Նրանք աշխարհաքաղաքական մրցակցության մի կռվանի տեր են միայն՝ զենք: Եվ եթե այդ կռվանը չեն օգտագործում, ապա շանս չունեն որևէ կերպ դիմադրելու այդ մրցակցությանը, հատկապես տեխնոլոգիաների այն ահռելի դինամիկայի պայմաններում, որ կա և Արևմուտքում, և հեռավոր Արևելքում: Ընդ որում` ակնհայտ է, որ զենքի առումով էլ Ռուսաստանը հսկայական քայլերով հետ է Արևմուտքից, պարզապես զենքն արդեն այն գործոնն է, որով Ռուսաստանը կարող է մրցակցին, հակառակորդին առնվազն հսկայական ավերածություններ պատճառել:

Այսինքն` պատերազմի դեպքում Ռուսաստանն ինչ-որ բան անելու շանս ունի, և ավելին՝ շանս ունի համաշխարհային պատերազմ հրահրելու սպառնալիքով շանտաժել աշխարհին և ինչ-որ բաների հասնել այդ շանտաժի շնորհիվ, ինչը մենք տեսնում ենք Ուկրաինայում: Այսպես, թե այնպես, սա Ռուսաստանի աշխարհաքաղաքական վերջին կռվանն է, ակնհայտորեն ոչ հաղթական, բայց գոնե իրավիճակային, կարճաժամկետ հաջողության պոտենցիալ պարունակող կռվանը: Եվ տրամաբանական է, թեև մինչև վերջ անհավատալի ու անսպասելի, որ Ռուսաստանը դիմելու էր դրա ուժին:

Եվ այստեղ, քանի որ ակնհայտ է, որ խնդիրը միայն Ուկրաինան չէ, այսօր առկա է բոլոր հետխորհրդային տարածաշրջանների վերաբերյալ այդ հարցադրումը՝ էլ որտե՞ղ է Ռուսաստանը դիմելու ուժի, իր վերահսկողությունը անբեկանելի դարձնելու համար: Եվ թվում է, որ Հայաստանի իշխանությունները, օրինակ, Հայաստանի մասով կանխեցին այդ ուժային մեթոդների կիրառումը` համաձայնելով Ռուսաստանի պայմաններին Մաքսային ու Եվրասիական միության հետ կապված, կամ ավելի ճիշտ համաձայնելով չգնալ Արևմուտքի հետ հարաբերությունների խորացման: Ոչ մի կասկած չկա, որ հակառակվելու պարագայում Ռուսաստանը Հայաստանում էլ իրականացնելու էր նույն զինական սցենարը, այսինքն` մեթոդոլոգիան, ինչը որ ներկայումս առաջ է մղում Ուկրաինայում:

Այստեղ, իհարկե, ըստ էության ստացվում է, որ իշխանություններն իրավացի էին, Հայաստանը պատերազմից էին փրկում, երբ համաձայնում էին Մոսկվայի պահանջներին: Սակայն դա այդքան էլ այդպես չէ, քանի որ Հայաստանն ընդհանրապես այս հարցում ուներ բազմաթիվ այլ անելիքներ, որոնք սակայն չեն իրականացվել: Ըստ որում` այստեղ անելիքները և իշխանությունների դաշտում էին, և կարող էին լինել հասարակական դաշտի միջոցով: Ամեն ինչ կախված էր իշխանությունների ցանկությունից, և ոչինչ միարժեք չէ:

Ավելին` խնդիրն այն է, որ Ռուսաստանի պահանջներին հպատակվելը Հայաստանը չի ազատում պատերազմի սպառնալիքից, քանի որ Ռուսաստանը հետխորհրդային տարածք դիտարկելով, դիտարկում է ոչ միայն Հայաստանը, այլ նաև Վրաստանն ու Ադրբեջանը, այո, այո, նաև Ադրբեջանը: Եվ պատահական չէ, որ Ադրբեջանն այսօր ռազմական մեծ ուժեր է կուտակում Նախիջևանում, որովհետև հերթը հասնելու է նաև Ադրբեջանի վրա ճնշումներ բանեցնելուն և այնտեղ հեռատեսորեն պատրաստվում են և ռուսական իսկ զենքով ամրացնում Նախիջևանը ռուսական շանտաժներից:

Այսինքն` դառնալով Մոսկվայի կամակատարը, Հայաստանը ոչ միայն չի ցրել պատերազմի սպառնալիքը, այլ ըստ էության մեծացրել է այդ սպառնալիքը, քանի որ Հայաստանի վրա իր գերիշխանությունը, անվերապահ ազդեցությունը Մոսկվան վաղ թե ուշ փորձելու է օգտագործել Վրաստանն ու Ադրբեջանը իր վերահսկողության տիրույթ բերելու նպատակի համար, որպես գործիք, որպես այսպես ասած ֆորպոստ: Հարցը միայն այն է, թե Ռուսաստանն ինչ հաջորդականությամբ և ինչ ժամանակացույցով է ձեռնամուխ լինելու այդ խնդրին: Այստեղ, իհարկե, մեծ նշանակություն ունի այն, թե ինչ ծանրաբեռնվածությամբ է Ռուսաստանը գործելու Ուկրաինայում:

Եվ ակնհայտ է, որ երբ 2004 թվականին Գրիզլովը Հայաստանում հայտարարում էր, որ Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է, դա ոչ թե պարզապես բառի պատկերավոր ընտրություն էր, այլ ըստ էության ռազմավարական պլանավորման, ռազմավարական հայեցակարգի հատվածային մեջբերում, որը սակայն Հայաստանում կամ չհասկացան, կամ չուզեցին հասկանալ և նկատել, հետևաբար նաև նախապատրաստվել դրան: Այսինքն` Ռուսաստանի պլանները, Հայաստանի հետ կապված, ծրագրավորված են դեռևս 2004 թվականից, իսկ միգուցե նաև ավելի վաղ: Եվ այդ տարիների ընթացքում Մոսկվան ուղղակի քայլ առ քայլ վերցրել է Հայաստանը՝ վիշապի նման, ըստ էության չարժանանալով որևէ դիմադրության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում