Ծիածանային ծաղիկները` վարդերը, կակաչները, խոլորձները, քրիզանթեմները, ստորև ներկայացված ոչ մի ծաղիկ ֆոտոշոփի արդյունք չէ, թեպետև առաջին հայացքից այդպիսի տպավորություն է ստեղծվում:
Իրականում դրանք սովորական ծաղիկներ են, որոնք աճման փուլում դնում են հատուկ լուծույթի մեջ՝ տարբեր հավելումներով: Ցողունն այդ ջրով սնում է, գլխիկը և աճող թերթիկները ստանում են այդ գույնը: Ուշագրավ է, որ ծաղկային ընկերության հոլանդացի տիրոջը` Պետեր Վան դե Վերկենին հաջողվել է հասնել այնպիսի արդյունքի, որ ծաղիկների թերթիկները ներկվում են տարբեր գույներով`դեղին, երկնագույն, նարնջագույն, մանուշակագույն և այլն:
Ծիածանային ծաղիկները ստեղծված են յուրահատուկ ծաղկային կոմպոզիցիաներում ներառվելու համար: 5 ծաղկից բաղկացած փունջն արժե 55 դոլար, իսկ 20 ծաղկից բաղկացածը` 325 դոլար:










































