Saturday, 27 06 2026
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ

Այսպիսի սոցիալական իրավիճակում օտարվածները նաև բանակում են օտարված (տեսանյութ)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Տիկին Խառատյան, այսօր «Քայքայիչ պաշտամունքները և փողոցային արատավոր բարքերը որպես պաշտպանունակության սպառնալիք» թեմայով համաժողովին հիմնական զեկույցներից այնպիսի տպավորություն է, որ աղանդավորներ կամ էմոներ են այն ծառայողները, որոնք բանակում ինքնասպանություն են կատարում: Ի՞նչ եք կարծում՝արդյոք «աղանդ» եզրույթը պե՞տք է օգտագործենք:

– Շատ ցավալի է, բայց մենք նույնիսկ չունենք պատշաճ հետազոտություն, որով հստակեցվեն այդ առաջնահերթությունները, և վստահ չեմ, որ մեզնից որևէ մեկը ունի վերլուծություն բանակում կատարված ինքնասպանությունների վերաբերյալ, բայց սա միակ խնդիրը չէ, նաև փոխադարձ ճնշումների, պատճառահետևանքային կապերի վերաբերյալ ինչ-որ սանդղակ կարող է առաջարկել: Այո, տպավորություն է ստեղծվում, որ դրանց զգալի մասը կարծեք թե հավատի հետ կապված խնդիրներ են, որը, մեծ հաշվով, շատ մեծ վստահություն չի ներշնչում:

Անդրադառնալով ձեր հարցին՝ արժե արդյոք աղանդ ասել. ընդհանրապես  աղանդը որևէ հաստատուն և կայացած կրոնից շեղումն է, բայց ո՛չ էմոն, ո՛չ էլ սատանայապաշտները, որի մասին այստեղ խոսք եղավ, իհարկե որևէ հաստատուն կրոնից շեղում չեն: Սատանայապաշտությունը դեռ մինչև քրիստոնեություն եկող երևույթ է, որն արձագանքում է կյանքի այս կամ այն իրավիճակին, այդ թվում՝ պարբերաբար արձագանքել է կանոնիկ քրիստոնեության դեմ՝ սոցիալական ըմբոստությունների մաս կազմելով:

Այն, որ ՊՆ-ում այս տերմիններն օտագործվում են այնպես, ինչպես սովորաբար սկսել է կիրառվել հանրային քննարկումներում, ցավալի է, բայց իրողություն է: Որ հավատքի հետ կապված կարող են անառողջ հարաբերություններ լինեն, ես սրան հավատում եմ, և հավատում եմ նաև այն պատճառով, որ մեր հանրային կյանքում կա այդպիսի դիսկուրս:

Սա ավելի շատ անհանդուրժողականությա՞ն դրսևորում է:

-Բուն խնդիրը՝ մեր հասարակության մեջ հայրենիքից օտարման խնդիրը, գնալով ավելի ու ավելի ուժեղանում է, հայրենիքը սկսումէ ընկալվել իրենից դուրս մի բան, որովհետև հայրենիքը սիրելը նշանակում է հայրենիքից պաշտպանություն ստանալ, հայրենիքից ապահովություն ստանալ, բայց մեր հասարակության առնվազն կեսը  սոցիալապես օտարվածներ են, այդ ընտանիքներում մեծանում են երեխաներ, որոնք  մեր սոցիալական կյանքի բարիքներից ամբողջովին դուրս են:

Ցավոք, բնական է, որ այսպիսի սոցիալական իրավիճակում օտարվածները նաև բանակում են օտարված, և կարծում եմ՝ բանակում հատկապես բռնության ու նվաստացման և արժանապատվության հետ կապված մի շարք խնդիրներ առնվազն բացատրվում են մեր սոցիալական կյանքում արժանացած փոխօտարման, նաև հայրենիքից օտարման երևույթով, որը բանակի լուծելու հարցը չէ, դա մինչև բանակի տարիքը լուծելու հարց է, և ընդհանրապես սոցիումի մեջ:

Ինչ վերաբերում  է ինքնասպանություններին, հասարակագիտությունը վաղուց պատասխանել է, որ ինքնասպանությունը նախևառաջ սոցիալական խնդիր է: Եթե մենք ուզում ենք խնդիրը լուծվի, հասարակությունն առողջացվի, և բանակ մեկնող պատանիների հոգեվիճակի մեջ որոշ հավասարակշռություն լինի, նաև՝ ներքին համաձայնություն բարոյական նորմերի, թիվ մեկ խնդիրը պետք է լինի սոցիալական փոխօտարման և փոխօտարման հետևանքով ձևավորվող հասարակական տարբեր խմբերի՝ միմյանց նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտին պատասխան տալը:

 

Ամբողջությամբ՝ դիտեք տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում