Anonymous հայտնի ցանցահենային ընկերությունը մտադիր է Facebook սոցիալական ցանցի համար օնլայն խաղերի մշակման խոշոր ընկերություններից մեկին՝ Zynga–ին հարված հասցնել:
Ցանցահեններին զայրացրել է աշխատակիցներին աշխատանքից հեռացնելու և ամերիկյան ծրագրավորողներին այլ երկրից աշխատողներով փոխարինելու քաղաքականությունը։ Վերջիններիս կարելի է ավելի քիչ վճարել:
Ակտիվիստները մտադիր են հրապարակել ներքին թղթաբանությունը, ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաև՝ կոտրել Facebook և Zynga կայքերը: Ակցիան նախատեսված է իրականացնել նոյեմբերի 5-ին Գայ Ֆոքսի տոնի գիշերը:
Իր հերթին Zynga ընկերությունը ցանցահենների կողմից ստացված սպառնալիքներին ոչ մի կերպ չի արձագանքել և հանդես չի եկել պաշտոնական մեկնաբանություններով:







































