Ադրբեջանական Trend լրատվական գործակալությանփոխանցմամբ՝ Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարության նիստում ամփոփվել են այս տարվա առաջին 9 ամիսների արդյունքները: Նիստը նախագահել է ռազմական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը:
Այս մասին հայտնել է նախարարության մամլո ծառայությունը: Նիստում հայտարարվել է, որ Ադրբեջանում թողարկվող ռազմական արտադրանքի անվանումների քանակը հասել է 700-ի: Այս տարվա առաջին ինն ամիսներին Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարության հիմնարկներում թողարկված արտադրանքի 74 տոկոսը եղել է պաշտպանական և հատուկ նշանակության, իսկ 26 տոկոսը՝ քաղաքացիական նշանակության:
Նիստում նշվել է, որ նոյեմբերին Ինդոնեզիայում տեղի է ունենալու Indo Defence-2012 ցուցահանդեսը, որում Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարությունը ներկայացված կլինի 125 տեսակի ռազմական արտադրանքով:










































