Իտալական «Ռոմա»-ի գլխավոր տնօրեն Ֆրանկո Բալդինին հավատացած է, որ իր ակումբը կարող է պայքար մղել՝ Չեմպիոնների Լիգայում մրցանակային տեղ զբաղեցնելու համար:
«Ես կարծում եմ ու հավատացած եմ, որ մենք կարող ենք մրցանակային տեղի համար պայքար մղել Չեմպիոնների Լիգայում: Կարծում եմ՝ մենք ուղղակի պետք է ընթանանք առաջ՝ ուշադրությունը սևեռելով գալիք խաղերի վրա: Ես գիտեմ, որ մենք ի վիճակի ենք դրան»,- ասել է Բալդինին:











































