Իսպանիայում ցանկանում են վերականգնել ավանդույթները՝ կապված Բոլոր սրբերի օրվա հետ: Դրա համար հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը հարավային Մոնտուրկե վարչական շրջանում տեղի կունենա մահվան թեմային նվիրված Mundamortis փառատոնը:
Թվով չորրորդ փառատոնի շրջանակներում կներկայացվի եվրոպական գերեզմաններով արտասովոր զբոսաշրջային երթուղի:
Փառատոնի կազմակերպիչները գերեզմանատունը դիտարկում են որպես մարդկության մշակութային ժառանգություն, որը պետք է պահպանել: Այս մասին հայտնում է Euromag-ը:
Փառատոնի շրջանակներում կկազմակերպվեն գիշերային էքսկուրսիաներ տեղի գերեզմաններով, ինչպես նաև՝ դդումներից ավանդական լամպերի պատրաստման վարպետության դասեր:
Այդ օրերին կանցկացվեն «մահ հասկացությանը» նվիրված կոնֆերանսներ, կինոցուցադրություններ, համերգներ և թատերական ներկայացումներ: