Wednesday, 24 06 2026
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
21:50
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը
Հունիսի 24-ից պարզեցվել է էլեկտրացանցին միացման կարգը․ ՀԷՑ
17:30
ԱՄՆ պետքարտուղարը դեպի Մերձավոր Արևելք շրջագայություն է սկսել

Սան Ֆրանցիսկոյի բարում հայտնաբերել են Google-ի սմարթֆոնի նախատիպը

Կալիֆոռնիա նահանգի բարերից մեկում հայտնաբերվել է հեռախոս, որը, ենթադրաբար, Google և LG ընկերությունների համատեղ սմարթֆոնի՝ Nexus 4-ի նախատիպն է: Սարքը հայտնաբերած մարդիկ այն վերադարձրել են Google-ին:

Ապարատը հայտնաբերել է Սան Ֆրանցիսկոյի 500 Club հաստատության բարմենը: Դա տեղի է ունեցել սեպտեմբերի երկրորդ կեսին: Բարմենը զարմացել է, որ հեռախոսը ամբողջ օրը մնացել է դրամարկղի մոտ, սակայն դրա ետևից ոչ ոք չի եկել: Նա ուսումնասիրել է սարքը, փորձել գտնել սեփականատիրոջ կոնտակտները, սակայն սարքն արգելափակված է եղել, բացի այդ` հեռախոսը չի ունեցել SIM-քարտ:

Բարմենը նկատել է սմարթֆոնի վրա զետեղված Google-ի և LG-ի տարբերանշանները, իսկ վերջին պանելին գրված է եղել՝ «Նախատեսված չէ վաճառքի համար»:

Բարմենը խորհրդակցել է բարի մշտական հաճախորդի հետ, որը լավ է հասկանում բջջային էլեկտրոնիկայից: Նա ճանաչել է. սարքը դեռևս պաշտոնապես չներկայացված Nexus 4 սմարթֆոնն էր, ինչից հետո կապվել է Google-ի կենտրոնակայանի հետ և հաղորդել սմարթֆոնի նախատիպի հայտնաբերման մասին:

Google-ը բարմենին անվճար հեռախոս է առաջարկել՝ կորած բջջայինի մասին պատմությունը գաղտնի պահելու համար, սակայն բարմենը չի համաձայնել և պարգևատրվել է Wired հրատարակությունից՝ իր արած լուսանկարների հրապարակման համար:

Նոր սմարթֆոնը պետք է ներկայացվեր այսօր, սակայն մրրիկի պատճառով միջոցառումը հետաձգվել է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում