«Ատլետիկո»-ի պաշտպան Ժոաո Միրանդան, ով առաջին գոլն է հեղինակել Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի շրջանակներում «Օսասունա»-ի դեմ կայացած հանդիպման ժամանակ, նշել է «Ոսկե գնդակ»-ի հիմնական հավակնորդներին:
«Արդեն երկրորդ գոլն եմ հեղինակում ընթացիկ մրցաշրջանում, և դա ինձ գոհացնում է: Բայց Ֆալկաոն, ինչպես միշտ, բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրեց: Կարծում եմ` Ռադամելը և Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստներն են: «Ոսկե գնդակ»-ի համար կպայքարեն հենց այս խաղացողները»,- Միրանդային մեջբերում է Советский спорт-ը:









































