Միացյալ Երիտասարդական Լիգա հասարակական շարժումը ստացել է տեղեկություններ այն մասին, որ Հայաստանում սկսել է գործել ինչ-որ «Հավատքի գործող ընտանեկան եկեղեցի» անվանումով աղանդը:
Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում է Միացյալ Երիտասարդական Լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը:
Վերջինս նշել է նաև, որ Միացյալ Երիտասարդական Լիգային տեղեկացրել են այն մասին, որ այդ աղանդի ղեկավար կազմը շատ ակտիվ գործունեություն է ծավալում և իրենց շարքերը ընդգրկում բազմաթիվ հայերի:
Միացյալ Երիտասարդական Լիգան խոստանում է այդ մասին նոր տեղեկություններ հրապարակել մոտ ժամանակներս:









































