Հոկտեմբերի 28-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 7-րդ կմ-ին «Ռենո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի եզրաքարերին:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:










































