ԱՄՆ ոստիկանության ծառայողները կալանքի տակ են վերցրել Բևերլի-Հիլզում Թոմ Կրուզի առանձնատան տարածք ներխուժած չարագործին: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Իրավապահ մարմինների տվյալներով՝ չարագործն անցել էր ցանկապատի վրայով: Անվտանգության աշխատակիցներից մեկը փորձել է անձամբ բռնել նրան, սակայն ապարդյուն, և նա ստիպված է եղել դիմել ոստիկանությանը:
«Հանցագործը հրաժարվել է ենթարկվել մեր պահանջներին, ստիպված ենք եղել ժամանակավոր խոցման զենք կիրառել: Ներկայում նա գտնվում է կալանքի տակ»,- հաղորդել է ոստիկանության ներկայացուցիչը:
Միջադեպի պահին դերասանն ու նրա ընտանիքի անդամները տանը չեն եղել:










































