Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ավելի քան 80 իրանցի պատգամավորներ իրենց ստորագրությունն են դրել երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին ուղղված՝ խորհրդարան ներկայանալու պահանջի տակ: Իրանցի պատգամավորները պատրաստվում են հարցեր ուղղել նախագահին՝ կապված նրա գործունեության հետ:
Ստորագրահավաքը մեկնարկել է հոկտեմբերի 28-ին, և իրենց ստորագրությունը դրա տակ արդեն իսկ դրել են 83 պատգամավոր: Այս մասին հայտարարել է Թեհրանից ընտրված պատգամավոր Ալի Մոտահարին: Վերջինիս խոսքերով՝ նախ խորհրդարանը կքննարկի այդ պահանջը, իսկ հետո նախագահին կտրվի մեկ ամիս՝ պատրաստվելու համար պատասխանելու պատգամավորների հարցերին:
Իրանական օրենքներով նախատեսվում է՝ որպեսզի այդպիսի փաստաթուղթ ներկայացվի խորհրդարանի դիտարկմանը, անհրաժեշտ է, որ դրան աջակցի նվազագույնը 74 պատգամավոր:








































