Google ընկերությունը զգուշացրել է լրագրողներին, որ նոր արտադրանքների հոկտեմբերի 29-ին նախատեսված շնորհանդեսը չի կայանալու նշանակված օրը:
«Մենք հետաձգում ենք միջոցառումը «Սենդի» փոթորկի պատճառով: Հենց որ հստակ բան իմանանք՝ անմիջապես կհայտնենք մեր ծրագրերի մասին»,- ասվում է այն հայտարարության մեջ, որը համացանցային ընկերությունը տարածել է բոլոր լրատվամիջոցներին:
Google-ի միջոցառումը պետք է կայանար Նյու Յորքի ափամերձ թաղամասում, սակայն քաղաքապետը հայտարարել է, որ մոտեցող փոթորկի պատճառով այդ տարածքից մարդիկ պետք է տարհանվեն։
Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ հոկտեմբերի 29-ին Google-ը պետք է ներկայացներ իր նոր՝ Nexus 4 սմարթֆոնը, Nexus 10 պլանշետը և Android 4.2 օպերացիոն համակարգը:










































