Ճապոնիայի կառավարությունը կվերանայի 2013 թ. համար պլանավորած սեյսմիկ ակտիվության ուսումնասիրությունը՝ պատմության ընթացքում տեղի ունեցած երկրաշարժերի միջոցով։ այս մասին հաղորդում է NHK հեռուստաալիքը:
Գիտնականների կարծիքով՝ հենց մեգաերկրաշարժերի մասին գիտելիքների բացակայության պատճառով է, որ մասնագետները չեն կարողացել գուշակել 2011 թ. մարտի 11-ի ուժեղ երկրաշարժը:
Հաջորդ տարվանից սկսած՝ համաձայն նոր ծրագրի, սեյսմոլոգների ուշադրությունը կենտրոնանալու է ոչ թե երկրաշարժերի գործընթացների, այլ պատմական փաստաթղթերի և գրությունների ուսումնասիրության վրա:
Գիտնականները ստիպված են ուսումնասիրել նաև ծովի հատակի փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել որոշակի գործընթացներից հետո:











































