Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ երկրի մեկ երրորդը շրջափակված է ռուսական զորքերի կողմից և ելնելով դրանից՝ երկիրը պետք է անընդհատ ռազմական պատրաստվածության մեջ լինի, որպեսզի պաշտպանի խաղաղությունը: Այս մասին ՊՆ ղեկավարը ելույթ է ունեցել «Մաեստրո» հեռուստաալիքի եթերում:
«Ես կարծում եմ, որ Վրաստանը պետք է այնպիսի բանակ ունենա, որ արագ արձագանքի գոյություն ունեցող սպառնալիքներին»,- հայտարարել է Ալասանյան՝ նշելով, որ անհրաժեշտ է բարելավել ՆԳՆ-ի և ՊՆ-ի միջև կոորդինացումը:
Ինչ վերաբերում է վրացական բանակի քանակին, ապա, նրա խոսքով, այդ մասին խորհրդակցություններ կընթանան զինվորականների հետ:










































