Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն շարունակում է գտնվել Խարկովի թիվ 5 կլինիկական հիվանդանոցում: Այս մասին հայտնում է Интерфакс-Украина-ն՝ հղում անելով Կաչանովի ուղղիչ գաղութի աղբյուրին:
Զրուցակցի տեղեկություններով՝ Տիմոշենկոն կքվեարկի գաղութի ցուցակներով, սակայն հիվանդանոցում: Ակնհայտ է՝ շարժական քվեատուփով:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ուկրաինացիները խորհրդարանի նոր կազմ են ընտրում:










































