Սաուդյան Արաբիայի իշխանությունները Մեքքայում ցրել են Բաշար Ասադի ռեժիմի դեմ ուղղված ցույցը: Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով ականատեսներին, ակցիային մասնակցել է մի քանի հարյուր ուխտավոր` Սիրիայից:
Ցուցարարները երթով ընթացել են Մինեով, որտեղ ներկայում գտնվում է ավելի քան 3 մլն ուխտավոր, ովքեր հաջ (ուխտագնացություն) են իրականացնում: Սիրիացիները նաև դժգոհություն են հայտնել արյունահեղությունը դադարեցնելու` միջազգային հանրության անկարողության համար:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները հավաքվածներին խնդրել են ցրվել, որից հետո ցուցարարները հեռացել են և խառնվել այլ ուխտավորների: Ակցիայի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Սաուդյան Արաբիայի իշխանությունները ցանկանում են, որ սրբազան հողը քաղաքական հուզումներից զերծ մնա, այդ պատճառով ուխտավորներին խնդրել են կենտրոնանալ կրոնական արարողությունների վրա:








































