Չինաստանի 4 պարեկային նավեր այսօր մտել են Սենկակու (Դյաոյույդաո) կղզիների գոտի, որը Տոկիոն համարում է իր տարածքը: Ճապոնացի պարեկները ռադիոյով պահանջում են լքել այդ տարածքը, սակայն դեռ որևէ գործողություն չի ձեռնարկվում: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Վերջին մի քանի օրերին չինական պարեկային նավերի խումբը մշտապես շրջում էր տարածքում, որը մոտ է Տոկիոյի կողմից իրենը համարվող գոտուն: Հոկտեմբերի 25-ին չինական նավերը հատեցին սահմանը, ինչից հետո Ճապոնիան դիվանագիտական ուղիներով «վճռական բողոք» ներկայացրեց չինական կողմին:
Այդ կղզիները Տոկիոն ներառել է իր կազմում 1895 թվականին:








































