Այսօր Եռաբլուր է այցելել նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա ասել է, որ Հոկտեմբերի 27-ին զոհվեցին ոչ միայն պետական այրերը, ազգային հերոսները, պաշտոնյաները, այլ նաև մեր հավատը սեփական երկրի նկատմամբ:
Նրա խոսքով՝ մեր ժողովուրդը դեռ փնտրում է ճշմարտությունը, արդարադատությունը, և քանի դեռ նոր սերունդը չի հասել իր երկրում արդարության ու ճշմարտության հաստատմանը, չի կարելի ենթադրել, որ Հայաստանը կդառնա առաջատար երկիր, ժողովրդավարական, ինքնիշխան պետություն:
Որդու շիրիմին այցելած Գրետա մայրիկը արցունքների միջից հարցնում էր՝ ինչի՞ համար:








































