«Սա Ադրբեջանի հերթական սադրանքն է, որը, իհարկե, որևէ հույս չի ներշնչում, թե հնարավոր է մոտ ապագայում ինչ-որ լուրջ ակնկալիքներ ունենալ հակամարտության կարգավորման գործընթացքում։
Պարզապես այսպիսի գործողություններով պաշտոնական Բաքուն տապալում է ցանկացած կառուցողական քայլ։
Ինչի մասին կարելի է խոսել այս իրավիճակում, եթե հանդիպումից մեկ օր առաջ զոհվում է մեր զինվորներից մեկը, հանդիպումից հետո մեր կողմից ևս մեկ զինվոր է զոհվում։
Այս իրավիճակում Ադրբեջանից որևէ դրական ակնկալիք դժվար է ունենալ։ Այս իրավիճակում պետք է ավելի մեծ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի այդ պետությունը ինչ-որ ձևով զսպի իրեն և չդիմի նման ապակառուցողական քայլերի»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը։