Հետխորհրդային պետության առաջնորդները որոշում են կայացրել ԱՊՀ գագաթնաժողովը նոյեմբերից տեղափոխել դեկտեմբեր: Հետաձգման պատճառը հավանաբար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առողջական ենթադրյալ խնդիրներն են, գրում է Reuters-ը:
«Ներկա պահին գագաթնաժողովի անցկացման ժամկետը ճշտվում է, համաձայնեցվում է Համագործակցության երկրների նախագահների հետ»,- Interfax գործակալությանը հայտնել ԱՊՀ Գործադիր կոմիտեն Մինսկում: Հետաձգման պատճառների մասին չի հաղորդվել:
Նշենք, որ վերջին շաբաթների ընթացքում հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետաձգել է նախատեսված այցելությունները Հնդկաստան, Պակիստան, Թուրքիա: Փորձագետները նման որոշումը մեկնաբանում են բացառապես քաղաքական դրդապատճառներով, իսկ Կրեմլում հայտարարել են միջոցառումներին ռուսական կողմի ոչ բավարար պատրաստվածության պատճառի մասին:
Դրա հետ մեկտեղ Reuters գործակալությունը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը առողջական լուրջ խնդիրներ ունի մեջքի հատվածում: Այս մասին ոչ մեկը պաշտոնապես չի հայտարարել:










































