ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի մեկնաբանությունը Ադրբեջանի կողմից Հարավային Սուդանի անկախության ճանաչման փաստի կապակությամբ:
Այսօր տեղեկացանք, որ Ադրբեջանի և Հարավային Սուդանի հանրապետությունների միջև «Դիվանագիտական հարաբերությունների կարգավորման մասին» փասաթուղթ է ստորագրվել, որը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի կողմից ժողովուրդների ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման ճանաչում: Այս փաստաթղթի ստորագրմամբ Ադրբեջանը փաստեց, որ աշխարհում շարունակվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հաղթարշավը:
Հարկ է նշել, որ այս գործընթացը նաև ճանապարհ է հարթում ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման համար, քանի որ հենց այս քայլով Ադրբեջանը ընդունում է, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը այընտրանք չունի:











































