«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը գոհ է թիմի հարձակվող Ռոբին վան Պերսիի գրանցած արդյունքներից:
«Վան Պերսին մշտապես առաջընթաց է գրանցում: Նախորդ շաբաթ «Սթոք»-ի դեմ խաղում և երեքշաբթի` «Բրագա»-ի դեմ նա պարզապես հիանալի ֆուտբոլ ցուցադրեց: Ես տպավորված եմ նրա խաղով:
Կարծում եմ, որ դա շատ բարձր մակարդակ է: Հուսով եմ` վան Պերսին որոշակի փոփոխությունների կենթարկի մեր խաղը: Հենց այդ պատճառով էլ մենք ձեռք ենք բերել նրա իրավունքները»,- հայտնել է Ֆերգյուսոնը բրիտանական լրատվամիջոցներին:




































