Google ինտերնետ-ընկերությունը մշակել է նոր հավելված իր որոնման համակարգի համար, ինչպես նաև Chrome ինտերնետ-բրաուզերի վարկած Windows 8 գործառնական համակարգի համար: Այս մասին նշված է Google-ի կորպորատիվ բլոգում տեղադրված պաշտոնական մամլո հաղորդագրությունում:
Microsoft ընկերությունը հոկտեմբերի 26-ին սկսել է Windows 8-ի վաճառքը: Ընկերությունը փորձել է ունիվերսալ դարձնել իր համակարգը, որը կարող է տեղադրվել ինչպես անհատական համակարգիչների, այնպես էլ սենսորային էկրանով պլանշետների վրա:
Բացի սովորական աշխատանքային սեղանից, Windows 8-ն ունի նաև ստարտային սեղան, որն արդեն ծանոթ է Windows Phone սմարթֆոններից:
Google-ը երկու սերվիսների դիզայնը հարմարեցրել է Windows 8-ի նոր ինտերֆեյսի համար:
Օգտատերերը նոր հավելվածը կարող են տեղադրել հատուկ այդ նպատակով ստեղծված www.getyourgoogleback.com կայքում:









































