«Պարզվում է` բուսական հումքից էլեկտրաէներգիա և վառելիք ստանալն էկոլոգիական սխալ է»,- գերմանական Financial Times հրատարակությունում գրել է շրջակա միջավայրի պահպանության դաշնային բյուրոյի ներկայացուցիչ Նիկոլայ Ֆիխթները: Շրջակա միջավայրի պահպանության դաշնային բյուրոն հայտարարել է, որ աշխարհում բավարար գյուղատնտեսական տարածքներ չկան և խորհուրդ է տվել հրաժարվել բիոէներգետիկայից:
Գերմանիայի կառավարությունը մինչ այժմ պահանջում է ավելացնել բիոգազի և բիովառելիքի արտադրության ծավալները:
Վարչության ներկայացուցչի տվյալներով` ապագայում հնարավոր չի լինի այլընտրանք գտնել միայն ավիակերոսինի համար:
«Ներկայումս աշխարհում 5 մլրդ հա գյուղատնտեսական տարածք կա, դրանցից 3,5 հա-ն արոտավայր է, մնացածը` ցանքատարածություն»,- հայտնում է Ֆիխտները:
Նրա խոսքով` սովի խնդիրը, որն ունի մոտ մեկ մլն մարդ, ծագում է ոչ բիովառելիքի արտադրության պատճառով, սակայն մոտակա տասնամյակներին, երբ անհրաժեշտ կլինի սնել 9 մլրդ մարդու, բիովառելիքի հումք աճեցնելու համար տարածք գործնականորեն չի մնա: Ըստ փորձագետների` հողատարածքների ավելացումը կհանգեցնի էկոլոգիայի վատթարացման:
Փորձագետի խոսքով` այս խնդրի դեմ արդյունավետ պայքարի համար պետք է ավելի քիչ միս սպառել, քանի որ մսային սնունդը գյուղատնտեսական մեծ տարածքներ է պահանջում:






































