Նոր Զելանդիայում կնոջը մեղադրանք է առաջադրվել իր 3 ամսական երեխային մարիխուանայով կերակրելու համար, որը երեխայի օրգանիզմ է փոխանցվել մոր կրծքի կաթի միջոցով: Սա երկրում նման առաջին դեպքն է:
29-ամյա կնոջը մեղադրանք է ներկայացվել այն բանից հետո, երբ ոստիկանությունը նրա բնակարան է մտել` թմրանյութ փնտրելու:
Ըստ ոստիկանների` կերակրող մոր արարքը կարելի է որակել որպես բռնություն երեխայի նկատմամբ:
Կինը խոստովանել է իր մեղքը. նա ստիպված կլինի 6 ամիս անցկացնել ոստիկանության հսկողության ներքո:










































