Հոլիվուդյան բլրի վրա վերականգնվում է հայտնի HOLLYWOOD գրությունը՝ հաղորդում է The Hollywood Sign կայքը:
Այն նվիրված է գրության 90-ամյակին, որը տոնվելու է 2013թ.-ին: Վերականգնումը սկսվել է հոկտեմբերի սկզբին և կտևի տասը շաբաթ: Աշխատակիցները ինը տառերը մաքրում են կեղտից, փոշուց և ժանգից, որից հետո պետք է դրանք սպիտակ ներկեն: Դրա համար կծախսվի ավելի քան 1,5 հազար լիտր ներկ:
Հոլիվուդյան բլրի վրա նշանը տեղակայվել է 1923թ.-ին: Սկզբում այն եղել է HOLLYWOODLAND` ուղղված այդ թաղամասի բնակելի տները գովազդելուն, սակայն 1940թ.-ին գրության վերջին չորս տառերը հեռացվել են, իսկ նշանը սկսվել է ընկալվել որպես ամերիկյան կինոարդյունաբերության խորհրդանիշ:







































