Եվրամիությունն անհանգստացած է Մալիում ստեղծված իրավիճակից ու պատրաստ է օգնել այս պետությանը ստեղծելու մարտունակ ազգային բանակ՝ երկրի հյուսիսում իսլամիստների դեմ պայքարելու նպատակով:
Այս մասին, ինչպես տեղեկացնում է Vesti-ն, հոկտեմբերի 26-ին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն Բենին կատարած այցի ժամանակ:
«Մենք ներկայում աշխատում ենք մի քանի տարբերակների վրա՝ ինչպես ստեղծել մարտունակ ազգային բանակ»,- ասել է նա Բենինի նախագահ Բոնի Յայիի հետ հանդիպմանը, որը նաև Աֆրիկյան միության նախագահն է:
Ավելի վաղ Բարոզուն հանդիպել էր Կոտ դ՛Իվուարի նախագահ Ալասան Դրաման Ուատտարայի հետ, որը նախագահում է Արևմտյան Աֆրիկայի երկրների Տնտեսական համագործակցությունում:
ԵՄ երկրները մտավախություն ունեն, որ աֆրիկյան պետության հյուսիսը կարող է Աֆղանստանի փոխարեն վերածվել «Ալ-Քաիդայի» նոր բազայի, ու աջակցում է Աֆրիկայի երկրների Տնտեսական համագործակցությանը, որը պատրաստվում է զորք ուղարկել Մալի:
Սակայն այս շաբաթ Աֆրիկյան պետությունը կոչ արեց Մալիի ճգնաժամը լուծել բանակցությունների ճանապարհով, այլ ոչ զենքի:









































