Չինաստանի արևելքում շաբաթ օրը բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և երկրում քիմիական արդյունաբերության ընդլայնման մասին իշխանությունների որոշման դեմ բողոքողների միջև:
Ոստիկանների խոսքով` Նինբո քաղաքում անօրինական ցույցը ցրել են, որպեսզի վերականգնեն երթևեկությունը: Ոստիկանության հավաստմամբ` ցուցարարները օրինապահների ուղղությամբ աղյուսներ ու քարեր են շպրտել:
Ցուցարարներն էլ պնդում են, որ ուժի կիրառումը հենց ոստիկաններն են հրահրել, որոնք իրենց դեմ արցունքաբեր գազ են օգտագործել և սկսել են բանտարկել ցույցի մասնակիցներին:
Բողոքի ցույցերը, որ մեկ շաբաթ է` շարունակվում են, տեղի են ունենում Կոմունիստական կուսակցության համագումարից 2 շաբաթ առաջ, որի ժամանակ կներկայացվի պետության նոր ղեկավարությունը:










































