Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ` հետախուզական տվյալները վկայում են, որ վերջին մեկ ամսում Սիրիա է անցել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) ավելի քան 1000 մարտիկ: Այս մասին է վկայել PKK-ի առաջնորդներից «Բահոզ Էրդալ» մականվամբ հայտնի Ֆեհման Հուսեյնի գաղտնազերծված հաղորդագրությունը:
Դրանում Էրդալը ցանկություն է հայտնել, որ Թուրքիայում գտնվող սիրիական ծագմամբ PKK-ականները վերադառնան Հյուսիսային Սիրիայի քրդաբնակ շրջաններ և Ղանդիլ (Հյուսիսային Իրաք): Ղանդիլ կանչվածները ծանր զենքեր ստանալով ուղարկվել են Սիրիա: Դրանով իսկ Սիրիայում առկա ճամբարներում գտնվող PKK-ականների քանակը մոտեցել է 10,000-ի սահմանագծին:









































