Հասարակությունը մինչ այսօր չի հավատում, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը տեղի է ունեցել մի խումբ մարդկանց ինքնագործունեության արդյունքում: Այս մասին այսօր Քաղաքագետների միությունում հրավիրված քննարկման ժամանակ ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
Ըստ նրա` քանի դեռ չի եղել օբյեկտիվ քննություն, միշտ էլ կլինեն կասկածներ, որ ոճրագործության հետևում կանգնած են որոշ ուժեր: «Քանի նման հարցերը լուծում չեն ստանում, հասարակության մեջ հավատ չի լինի, որ հասարակական շարժումների միջոցով կարելի է բան փոխել երկրում»,- ասաց նա: Արամ Կարապետյանը վստահ է, որ որոշ ժամանակ անց դարձյալ անդրադարձ կլինի Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը, ինչպես նաև Մարտի 1-ի սպանություններին: «Չկան այնպիսի արյուններ, որ բացահայտված չլինեն»,- ասաց նա:









































