Առեղծվածային և միշտ փակ դերասանուհի Նիկոլ Քիդմանը վերջին ժամանակներս շատ անկեղծ է դարձել լրագրողների հետ: Ոչ շատ վաղուց հոլիվուդյան դերասանուհին պատմում էր, թե ինչպես է փորձել երկար ժամանակ հղիանալ: Այժմ նաև բացահայտվել են «Լայն բացված փակ աչքերով» ֆիլմի ինտիմ տեսարանների մանրամասները, որտեղ Քիդմանը նկարահանվել է նախկին ամուսնու` Թոմ Քրուզի հետ:
Իր դերի նրբությունները դերասանուհին բացահայտել է The Hollywood Reporter թերթին տված հարցազրույցում:
Ֆիլմի էկրանավորումից 13 տարի անց Նիկոլը բացահայտել է, որ ռեժիսորը շատ է տանջվել` համոզելու իրեն նկարահանվել ինտիմ հատվածներում: Չնայած այդ ժամանակ Թոմ Քրուզը եղել է իր ամուսինը, սակայն նա նշում է, որ ինտիմ տեսարանները շատ դժվարությամբ էին ստացվում:
Իհարկե, ռեժիսորը փորձել է զուգորդել ֆիլմի կերպարների հարաբերությունները Նիկոլի ու Թոմի հարաբերությունների հետ, սակայն դերասանուհին պնդում է, որ դրանք կապ չունեն իրենց հետ:
«Շատերը կարծում են, որ այդ ֆիլմը մեր միության ավարտի սկիզբն էր, բայց ես այդպես չեմ կարծում: Սթենլին էր ֆիլմը սադրիչ դարձնում` իբր թե այն ներկայացնում է մեր սեռական կյանքը: Բայց իրականում դա մենք չէինք»,- ասում է Քիդմանը:








































