Հոկտեմբերի 26-ին իսպանական Օվյեդո քաղաքում տեղի ունեցած մրցանակաբաշխությանը մասնակցեցին նաև Չավին ու Կասիլյասը, որոնք արժանացան Աուստուրիայի Արքայազնի մրցանակին: Այս մասին տեղեկացնում է իսպանական մամուլը:
Մրցանակը ֆուտբոլիստներին հանձնելուց առաջ նշվեց, որ նրանք իսկական օրինակ են երիտասարդ խաղացողների համար՝ իրենց բնորոշումներով, մարդկային որակով ու սպորտային ճշմարիտ ոգով:
««Ռեալ»-ի ու «Բարսելոնա»-ի մրցակցությունը չի կարող ազդել մեր փոխհարաբերությունների վրա: Իմ ընկերությունը Չավիի հետ վեր է ամեն ինչից: Ես և Չավին տարբեր անձեր ենք, սակայն երկուսս էլ էմոցիոնալ ենք: Այս ուրախ պահին մենք հիշում ենք մրցելույթներն ազգային թիմի կազմում: Հիշում ենք մեր երկրպագուներին, որոնք արժանի էին թիմային հաջողության: Նրանք ուրախանում են մեր բարելավման համար ու միշտ կիսում այդ ուրախությունը մեզ հետ»,- մասնավորապես ասել է Իկերը:







































