ԱՄՆ-ում վաղաժամկետ քվեարկած քաղաքացիների ձայների հաշվարկով Բարաք Օբաման վստահաբար առաջատար է: Համաձայն Reuters/Ipsos հարցումների՝ Օբաման հավաքել է ձայների 54%-ը, Միթ Ռոմնին ՝ 39%-ը: Հարցմանը մասնակցել է 960 մարդ, սխալվելու հավանականությունը 3,5% է:
Ակնկալվում է, որ ժամկետից շուտ կքվեարկի ընտրողների մինչև 40%-ը՝ չսպասելով նոյեմբերի 6-ին: Երկու թեկնածուները ոչ միայն կոչ են արել քվեարկել իրենց օգտին, այլև դա կատարել վաղաժամկետ, հատկապես` վիճելի նահանգներում:
Վաղաժամկետ ընտրությունները սկսվել են սեպտեմբերին: Նշենք, որ քվեարկածների թվում է նաև Բարաք Օբաման: Նա առաջին ամերիկացի ղեկավարն է, որ օգտվել է այդ իրավունքից:








































