Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Գալուստ Սահակյան` «Կազմակերպիչները չէին կարող ներսում լինել». մամուլ

13 տարի առաջ այս օրը` հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովի դահլիճում գնդակահարվեցին Աժ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, կառավարության և խորհրդարանի ևս վեց անդամներ: Չնայած ահաբեկչության հեղինակները դատապարտվեցին ցմահ ազատազրկման, սակայն հանրության մեջ հիմնավոր կասկածներ մնացին, որ քննությունն այդպես էլ չկարողացավ բացահայտել ահաբեկչության կազմակերպիչներին: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մեկն է այն մարդկանցից, ով անընդհատ հայտարարում է, թե Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչները դեռ պետք է բացահայտվեն: «168 ժամ»-ի զրույցը նրա հետ այդ հարցերի շուրջ է:

– Դուք անընդմեջ կրկնում եք, որ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունն ուներ կազմակերպիչներ, արդյոք նման բան հայտարարելու համար ունե՞ք հիմքեր, գուցե դուք ինչ-որ բան ձեզ համար պարզել եք, որը հիմք է տալիս նման հայտարարություն անելու:

– Նախ ասեմ, որ 1999թ. հավատի տարի էր մեր ժողովրդի համար, և այդ հավատի արդյունքում ձևավորված իշխանությունը գլխատվեց: Այո, բազմիցս եմ ասել, որ երբ կունենանք այն Հայաստանը, որը երազում էին կերտել մեր նահատակները, այդ օրը զոհվածները, այսինքն` ուժեղ Հայաստան, այն ժամանակ էլ հնարավոր կլինի պարզել թե օտար ափերից որ կողմից էր հարվածը, քանի որ ոճրագործներն ընդամենը գործիք էին ինչ-որ մեկի ձեռքին:

– Ուզում եք ասել, որ Հայաստանն այնքան թույլ է, որ հնարավորություն չունի բացահայտել ահաբեկչության կազմակերպիչներին: Կամ ահաբեկչության կազմակերպիչներն այնքան ուժեղ են, որ Հայաստանը վախենում է նրանց մասին խոսել:

– Խնդիրը ոչ թե Հայաստանի թուլությունն է, քանի որ Հայաստանը և հայերը երբեք թույլ չեն կարող լինել, այլ խոսքը վերաբերում է այնպիսի պետություն ունենալուն, որն այնքան հզոր կլինի, որ կարողանա բացահայտել հզոր աշխարհներից եկած հարվածը:

– Ինչո՞ւ եք համոզված պնդում, որ կազմակերպիչները դրսում են և ոչ թե ներսում:

– Կազմակերպիչները չէին կարող ներսում լինել, քանի որ դա ուղղված էր ոչ թե անձերի դեմ, այլ պետության դեմ, իսկ ներսում ոչ ոք չէր կարող շահագրգռված լինել պետության թուլացմամբ:

– Փորձե՞լ եք վերլուծել, հասկանալ, թե ո՞ր օտար ափերից, ո՞ր երկրից կարող էր լինել հարվածը:

– Միգուցե մտածել եմ, միգուցե հանրագումարի եմ եկել, բայց առանց լուրջ ապացույցների չեմ պատրաստվում որևէ պետության մեղադրանք ներկայացնել: Համենայն դեպս, իմ համար պարզ է, թե հարվածը որ աշխարհից եկավ:

– Ի՞նչ հարաբերություններ ունի Հայաստանն այդ աշխարհի հետ: Ձեզ չի՞ մտահոգում այն փաստը, որ ահաբեկչություն կազմակերպած պետության հետ մենք կարող ենք այսօր բարեկամական հարաբերություններ ունենալ:

– Երևի ճիշտ չհասկացվեց, ես չեմ ասում, թե որևէ պետություն հենց պետական մակարդակով նման ոճրագործություն է պատվիրել: Ես ասում եմ, որ ինչ-որ երկրից, պետությունից եկած պատվեր էր: Պետության մեջ տարբեր կառույցներ կան և տարբեր ուժեր կան:

– Մոտավորապես ե՞րբ կամ ի՞նչ ժամկետներում եք ակնկալում կազմակերպիչների բացահայտումը:

– Շատ դժվարանում եմ ասել, թե երբ կբացահայտվեն կազմակերպիչները, բայց, որ մենք բացահայտումը կտեսնենք` դրանում հավատացած եմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում