Ուկրաինայում այսօր «լռության օր» է Գերագույն Ռադայում ընտրություններից առաջ. այն տեղի կունենա հոկտեմբերի 28-ին: Վերջին երեք ամիսների ընթացքում առաջին անգամ երկրում տիրել է քաղաքական լռություն, մարդիկ հանգստանում են քարոզարշավից, հաղորդում են ուկրաինական ԶԼՄ-ները:
Հաղորդակցման ծառայությունները ստիպված էին ջանալ, որպեսզի ոչնչացնեին կուտակված քարոզչական արտադրանքը, սակայն մեկ գիշերվա ընթացքում դա անելը գրեթե անհնար է:
Մի շարք գնահատականների համաձայն՝ ամբողջ քարոզարշավի վրա ծախսվել է առնվազն 2 միլիարդ դոլար: Դա երկու անգամ շատ է, քան երկու տարվա վաղեմություն ունեցող նախագահական ընտրությունների ժամանակ ծախսվածը:
Խորհրդարանական ընտրությունները խառը համակարգով են տեղի ունենում`225 պատգամավոր ընտրվում է կուսակցական ցուցակներով և նույնքան պատգամավոր էլ մեծամասնական ընտրակարգով: Կուսակցություններին հաղթանակի համար անհրաժեշտ է հաղթահարել 5 տոկոսանոց պատնեշը:










































