ՀԱԿ-ի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը, անդրադառնալով այսօր շփման գծում Ադրբեջանի կողմից հայ զինվորի սպանությանը և երկու կողմերի այն հայտատարությանը, թե հակառակ կողմի դիրքորոշումը դրականորեն փոխվել է, արձագանքեց.
«Դժվար է միանշանակ կատարվածին գնահատական տալ, որովհետև բանակցությունները գաղտնիության քողի տակ են ընթանում։ Նրանք երևի դրական են համարել այն հանգամանքը, որ կա պայմանավորվածություն շարունակել այդ ֆորմատով, այսինքն՝ Մեդվեդևի կազմակերպած ֆորմատով հանդիպումների շարունակությունը։ Հատկապես այն դեպքում, երբ սա ոչ միայն հանդիպում էր, այլև ամրագրված փաստաթուղթ»։