Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան թենիսի WTA-ի Ստամբուլի մրցաշարում երրորդ հաղթանակը տարավ:
6:0, 6:3 հաշվով թենիսիստուհին առավելության հասավ Սամանտա Ստոսուրի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Շարապովան այս տուրից առաջ էլ ապահովել էր տեղը հաջորդ փուլում, ընդ որում՝ առաջին տեղով: Իսկ ահա այս հաղթանակից հետո թենիսիստուհին պահում է տարվա ամփոփման ժամանակ առաջին տեղը զբաղեցնելու հնարավորությունները:





































