Իսրայելը դիվանագիտական քարոզարշավ է սկսել, որի նպատակը ՄԱԿ-ում Պաղեստինին դիտորդի կարգավիճակ տալու հարցը խափանելն է։
Նման քայլի պատճառը կապված է այն բանի հետ, որ Պաղեստինին ստատուս–քվոյի կարգավիճակ տալու հարցի քննարկումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կսկսվի նոյեմբերին, ինչը, ըստ ժամանակագրության, համընկնում է Իսրայելում ընտրական քարոզարշավի հետ:
Անցած չորեքշաբթի օրը Իսրայելի ԱԳՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանը եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ քվեարկությունը կարող է սրել Իսրայելի նեքաղաքական վիճակը և լուրջ հետևանքների հանգեցնել:






































