Կայմանյան կղզիներում նոյեմբերի 8-18-ը կկայանա ավանդական ծովահենային շաբաթ ՝ պատմական թատերականացված միջոցառում, որը իրականացվելու է ի հիշատակ այն ժամանակների, երբ արշիպելագը եղել է կորսարների ապաստանը: Ներկայիս փառատոնը դառնալու է արդեն 35-րդը,- հաղորդում է Travel-ը:
Տոնակատարության ծրագրում երաժշտություն է, մրցույթներ, խաղեր, մանկական օր, գունագեղ շքերթ, մարզական միջոցառումներ, մշակութային ժառանգության օրեր, տեղի խոհանոցի հետ ծանոթություն և շատ այլ բաներ:
Փառատոնում կանցկացվի մետաղե թմբուկների մրցույթ և աղմկոտ երեկույթ: Նոյեմբերի 9-ին տեղի կունենա հրավառության շոու՝ թագուհու թագադրում և փողոցային պարերի բացում:
Ամենադիտարժան միջոցառումները տեղի կունենան նոյեմբերի 10-ին, քանի որ այդ օրը կղզի կներխուժեն ծովահենները: Հազարավոր մարդիկ են հավաքվում փողոցներում՝ այդ գունագեղ միջոցառմանը հետևելու համար:









































