Երկիր մոլորակի վրա կարող է ընկնել հեռակառավարման «Տիեզերք-1484» արբանյակը, որը արձակվել էր Խորհրդային միությունից: Այս մասին հաղորդում է ամերիկյան Ստրատեգիական հրամանատարությունը: Նրա տվյալներով՝ սարքավորումը կմտնի երկրի օդային տարածք դեկտեմբերի 19-ին:
Արբանյակի երկարությունը 12 մետր է, իսկ քաշը 2,500 կգ է: Արբանյակի ընկելու ժամը դեռ չի ճշգրտվել:
Արբանյակը արձակվել է Բայկանուրից 1983 թ. մոլորակի բնական ռեսուրսների ուսումնասիրման համար, սակայն անսարքությունների պատճառով արբանյակը իր նշանակությամբ օգտագործել այդպես էլ չի հաջողվել:









































