Հելոուինը մոտենում է: Այդ առիթով համաքաղաքացիներին յուրօրինակ անակնկալ է մատուցել աճպարար Ռիչ Ֆերգյուսոնը՝ ԱՄՆ-ի հարազատ Սան Լուիս Օբիսպո քաղաքի փողոցներում իրականացնելով «գլխանկման» հնարք:
Տեսախաբկանքը, որի ժամանակ անցորդի գլուխը հանկարծակի պոկվում է ուսերից, իսկ նա փորձում է այն վեր բարձրացնել ու ամրացնել, զարմացրել, զվարճացրել և նույնիսկ վախեցրել է կալիֆոռնիացիներին:
Հոկտեմբերի 19-ին YouTube վիդեոհոսթինգում հայտնված տեսանյութն արդեն 239 հազար դիտման է արժանացել:







































