Saturday, 27 06 2026
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում

ՀՀ-ի և Արգենտինայի միջև ստորագրվել է հարկային ոլորտում համագործակցության համաձայնագիր

Հոկտեմբերի 22-ին ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Բուենոս Այրես:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հոկտեմբերի 23-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը հանդիպել է Արգենտինյան Հանրապետության պետական եկամուտների դաշնային վարչության պետ Ռիկարդո Էչեգառայի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մաքսային ոլորտում համագործակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Անդրադառնալով հայ-արգենտինյան երկկողմ հարաբերություններին` կողմերը շեշտել են, որ առկա է չօգտագործված մեծ ներուժ, և այցի ընթացքում ստորագրվելիք մաքսային ոլորտում համագործակցության համաձայնագիրը նոր հնարավորություններ կընձեռի առևտրատնտեսական կապերը խթանելու համար։ Համաձայնություն է ձեռք բերվել նաև հնարավորինս սեղմ ժամկետներում լրամշակել և ստորագրման համար նախապատրաստել երկու երկրների միջև հարկային ոլորտում համագործակցության համաձայնագիրը:

Հանդիպման ավարտից հետո երկու գերատեսչությունների ղեկավարները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի և Արգենտինյան Հանրապետության պետական եկամուտների դաշնային վարչության միջև մաքսային գործերում համագործակցության ու փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը:

Համաձայնագիրը ենթադրում է Հայաստանի և Արգենտինայի մաքսային ծառայությունների միջև փոխգործակցության որակապես նոր մակարդակ, մասնավորապես` տեղեկատվության անմիջական փոխանակում, հարցումների ներկայացման ընթացակարգերի կատարելագործում, մաքսանենգության, մշակութային արժեքների և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ համագործակցության ծավալում։ Այն կնպաստի երկկողմ առևտրատնտեսական կապերի խթանմանը, ապրանքաշրջանառության ծավալների աճին, ինչպես նաև մաքսային ընթացակարգերի պարզեցմանը։ Համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում էլեկտրոնային եղանակով հարցումների ներկայացման, օպերատիվ տեղեկատվության ստացման, մաքսային խախտումներում ներգրավված անձանց բացահայտելու նպատակով համատեղ միջոցառումների իրականացման և փորձի փոխանակման համար:

Պատվիրակությունն այցելել է նաև Բուենոս Այրեսի նավահանգիստ, որտեղ ծանոթացավ մաքսային ընթացակարգերի և առկա ենթակառուցվածքների աշխատանքի հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում