ՀԱՀ-ը 41 մլն եվրո կծախսի Աֆրիկայի ազգերի գավաթի 2013 թվականի խաղարկության կազմակերպման նպատակով: Այս մասին տեղեկացնում է ֆրանսիական L’Equipe հանդեսը: Նշենք, որ մրցաշարը տեղի կունենա հունվարի 19-ից փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածում:
Հավելենք, որ կազմակերպիչները ստիպված չեն լինի գումարներ ծախսել ենթակառույցների զարգացման նպատակով, քանի որ վերջիններս պահպանվել են 2010 թվականի աշխարհի առաջնությունից:







































