Սիրիայում ընդդիմադիր խմբավորումները, չնայած այսօր սկսված հրադադարին, երկրի հյուսիս-արևմուտքում հարձակում են գործել զինված ուժերի ռազմաբազայի վրա: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով Մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի սիրիիական կենտրոնի (OSDH)հայտարարությունը:
OSDH-ի ղեկավար Ռամի Աբդել Ռահամնի տվյալներով՝ դաժան մարտեր են ընթանում «Վադի Դեյֆ» ռազմաբազայի շրջանում: Ի պատասխան՝ Սիրիայի կառավարական ուժերը հարված են հասցրել բազայի հարևանությամբ գտնվող գյուղերից մեկին, որը գտնվում է Դամասկոսը և Հալեպը կապող մայրուղու մոտ:
Ռահմանի խոքերով՝ այդ շրջանում զինված բախումներին ակտիվորեն մասնակցում են «Ալ-Քաիդա»-ի հետ կապվա ծայրահեղական «Ջեբհաթ Ալ-Նուսրա» խմբավորման զինյալները:
Հիշեցնենք. ավելի վաղ Սիրիայի իշխանությունները և ընդդիմադիր Ազգային խորհուրդը ընդունել էին ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի առաջարկը՝ մուսուլմանական Իդ Ալ-Ադհա տոնի ընթացքում (հոկտեմբերի 26-29-ը) դադարեցնել ռազմական գործողությունները:









































