«Էվերթոն»-ի և «Վալենսիա»-ի նախկին խաղացող Մանուել Էրնանդեշը հիանում է կատալոնական ակումբի 8 համարի համազգեստով հանդես եկող ֆուտբոլիստով:
«Հիանում եմ Անդրես Ինյեստայի խաղով: Մարդիկ ավելի մեծ ուշադրություն են դարձնում Մեսսիին, սակայն իմ կարծիքով Ինյեստան ավելի մեծ արժեք ունի թիմի համար: Անդրեսը հավասարակշռված, տեխնիկապես զարգացած և խելացի ֆուտբոլիստ է:
Ես հաճույքով ուժերս կփորձեի «Բարսելոնա»-ում: Այս թիմի ֆուտբոլիստները տիրում են գնդակին խաղաժամանակի շուրջ 80%-ը, իսկ նրանց մրցակիցները ջանքեր են գործադրում «Բարսա»-ից գնդակը խլելու համար»,- ասել է Էրնանդեշը:







































